Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իսպանիան ԵՄ-ին կառաջարկի 1,5 տրլն եվրոյի աջակցության փաթեթ ստեղծել կորոնավիրուսից տուժած երկրների համար

Իսպանիան ԵՄ-ին կառաջարկի 1,5 տրլն եվրոյի աջակցության փաթեթ ստեղծել կորոնավիրուսից տուժած երկրների համար
20.04.2020 | 22:10

Իսպանիայի կառավարությունը պատրաստվում է դիմել Եվրոպական միությանը՝ առաջարկելով ստեղծել 1,5 տիրլիոն եվրո ծավալով աջակցության փաթեթ, որը պետք է որպես օգնություն բաշխվի կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի առաջացրած ճգնաժամից ամենաշատ տուժած երկրներին:

Վարչապետ Պեդրո Սանչեսը պատրաստվում է իր գործընկերներին պաշտոնական առաջարկով դիմել այս հինգշաբթի կայանալիք համաժողովի ժամանակ: 1,5 տրիլիոն եվրոն կգոյանա ԵՄ 27 անդամ պետությունների կողմից անժամկետ պարտատոմսերի թողարկման շնորհիվ: Հավաքված գումարը տարբեր երկրներին կուղղվի որպես տրանսֆեր, այլ ոչ թե որպես պարտք:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ